Լրահոս

21.08.2021 15:17


4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են. լարված իրավիճակ Ֆիզգորոդոկում (տեսանյութ)

4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են. լարված իրավիճակ Ֆիզգորոդոկում (տեսանյութ)

Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 21–ին, քաղաքացիների և կարմիր բերետավորների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով 4 անձ բերման է ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակցիայի մասնակից Լուսինե Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ բերման ենթարկված ակցիայի մասնակից Սեդա Գրիգորյանը Ոստիկանության Մաշտոցի բաժանմունքում է:

«4 հոգու տարան նորից, երեխեքի են վնասել, տրորում անցնում են։ Seda Grigoryan ն հիմա Մաշտոց բաժանմունքում է»,-գրել է նա:

Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ Ոստիկանների միջև տեղի ունեցած քաշքշուկի հետևանքով 4 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը