Լրահոս

21.08.2021 15:25


Կոտայքի մարզում բախվել են ГАЗ 2410-ն ու Ford Transit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը․ կա 5 վիրավոր

Կոտայքի մարզում բախվել են ГАЗ 2410-ն ու Ford Transit-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը․ կա 5 վիրավոր

Այսօր, օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են ГАЗ 2410 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 3-ը «Աբովյան» բժշկական կենտրոն, 2-ը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Բախման հետևանքով Ford Transit-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, իսկ 24-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին։

Այս խորագրի վերջին նյութերը