Լրահոս

21.08.2021 12:16


Ապարանում «Զազո» ցլիկին ու «Զուզու» հորթուկին գողանալուց հետո գողերը 06-ով վթարի են ենթարկվել․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Ապարանում «Զազո» ցլիկին ու «Զուզու» հորթուկին գողանալուց հետո գողերը 06-ով վթարի են ենթարկվել․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 20 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Մինչ հրշեջ-փրկարարաների ժամանումը քաղաքացիները ավտոմեքենայից դուրս են բերել 1 հոգու, ով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ հրշեջ-փրկարարաները, օգտագործելով հատուկ տեխնիկա ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։

Երբ փրկարարները բացել են բեռնախցիկը, որպեսզի գազբալոնը փակեն, այնտեղ հայտնաբերել են հորթուկի, իսկ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է ցլիկ։

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են նաև ձեռնոցներ և երկաթյա լինգ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանները ճանապարհային ոստիկանների հետ պարզել են նաև, որ անասունները նրանք գողացել էին։

Ժամերի ընթացքում տաք հետքերով պարզել են, որ անասունները պատկանում են Քուչակ գյուղի բնակիչ 64-ամյա Գառնիկ Պողոսյանին։ «Ապարան» բժշկական կենտրոնից Ա․ Խաչատրանը անգիտակից վիճակում տղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ նա 06-ով բախվել է Բաղրամյան փողոցում «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկի դիմաց կայանված MAN մակնիշի ավտոքարշակին։ Ավտոմեքենաները տեղափոխվեցին ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գողության փաստով նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը