Քաղաքական

21.08.2021 08:44


Փաշինյանը ստիպված կլինի ներկայանալ ԱԺ. թիմը պատրաստվում է․ «Ժողովուրդ»

Փաշինյանը ստիպված կլինի ներկայանալ ԱԺ. թիմը պատրաստվում է․ «Ժողովուրդ»

«Երեքշաբթի օրը` օգոստոսի 24-ից, հայրենի խորհրդարանում էլի թեժ օրեր են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այդ օրը ՀՀ կառավարությունն իր ողջ կազմով կներկայանա խորհրդարան կառավարության ծրագիրը նորընտիր ԱԺ-ին ներկայացնելու համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդեն զեկուցել է իր թիմը, որ չի կարող խուսափել խորհրդարան ներկայանալուց, ու անձամբ ինքը պետք է ներկայացնի ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը:

Կարծես թե արդեն վերջնական որոշված է, որ նշված օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կլինի, իսկ ԱԺ ղեկավարությունն էլ այնպես կանի, որ խորհրդարանական ընդդիմությունը հանկարծ Փաշինյանի համար ոչ ցանկալի բառեր չհնչեցնի: Նախնական որոշել են, որ կլինեն հարցեր, որոնց անձամբ Փաշինյանը կպատասխանի, կլինեն, որ կպատասխանեն ուրիշները։

Մի խոսքով, Փաշինյանի թիմը այս օրերին հավուր պատշաճի պետք է պատրաստվի ղեկավարին դիմավորելու, ինչպես նաև ԱԺ-ում լավ մթնոլորտ ապահովելու համար»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը