Լրահոս

20.08.2021 14:26


Երևանում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է

Երևանում բախվել են Mitsubishi-ն ու Opel-ը․ Opel-ը գլխիվայր շրջվել է

Այսօր, օգոստոսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Հասրաթյան փողոցում «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են Opel Asrta և Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքվ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վարորդներին և վիրավորին առաջինն օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր գլխիվայր շրջված Opel-ը կողի են բերել, միջից հանել են վարորդին, իսկ բենզալցակայանի պատասխանատուն մինչև շտապօգնության գալը, տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին։

Այնուհետև բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո, վիրավորին տեղափոխել են հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը