Լրահոս

20.08.2021 11:42


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 742-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 4732 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1143 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5875-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 293 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 736, փաստացի բուժվողներինը՝ 7131: Մեկ օրում արվել է 7864 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 469 328 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը