Մեկնաբանություն

20.08.2021 09:04


Պատից կախված Նիկոլը

Պատից կախված Նիկոլը

Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է անելու Նիկոլը, ինչպես է իրեն պահելու, ընթերցեք կամ վերընթերցեք Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։ Այդ անտիուտոպիան Նիկոլի ուղեցույցն է, նրա «սուրբ գիրքը»։

Ասել մի բան, բայց անել հակառակը։ Հռչակել մի սկզբունք, հետո շարժվել լրիվ ուրիշ սկզբունքով։ Հեղափոխություն անել հաստատված բացասական բարքերի դեմ, հետո գալ իշխանության ու այդ բարքերը խորացնել, է՛լ ավելի այլասերված հարաբերություններ հաստատել։ Մի խոսքով՝ խոզանալ։

Երբ Նիկոլը «թունդ ընդդիմադիր» էր աշխատում, իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե բա անթույլատրելի է, երբ պետական հիմնարկների կաբինետներում Սերժ Սարգսյանի նկարն է կախվում (https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1475816699405387/1667145823605806/?type=3&locale2=fr_FR)։ Դրա փոխարեն, ըստ նրա, դրոշ ու գերբ պետք է լինի։

Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու փուլում Նիկոլը հայտարարում էր, որ հին բարքերը չեն լինելու, թեև հեղափոխության օրերին արդեն իսկ տարածվում էր անձի պաշտամունքը, Նիկոլի կուռքացումը։

Հիմա Նիկոլը վարչապետ է։ Նրա մանկլավիկները իրենց շեֆի ու «ժողովրդի» հետ հանդիպման մեկնարկի ժամանակ գոռում են՝ «ծափ տվեք, արա՛», իսկ կառավարության նիստից առաջ՝ «կանգնեք, արա՛»։

Դե իսկ Նիկոլի տխրահռչակ թիմակից Քոչարյան Անդրանիկը իր կաբինետում Նիկոլի նկարն է կախել։ Դա պարզ դարձավ նրա ու բացահայտված գործակալ Արման Բաբաջանյանի գլխավորած խմբակի հետ հանդիպման լուսանկարից։

Պատից կախած նկարի դեմ պայքարող Նիկոլը, փաստորեն, կախվել է պատից։ «Անասնաֆերմայում» խոզերն էլ էին իրենց այդպես պահում, իսկ ոչխարները գոռում էին՝ «չորս ոտքը լավ է, քան երկուսը»։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը