Լրահոս

19.08.2021 21:25


Օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա.Արմենակյան փողոց-Գ.Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա.Արմենակյան փողոց-Գ.Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում  կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի օգոստոսի 20-ին Երևան քաղաքի Ա.Արմենակյան փողոց-Գ.Հովսեփյան փողոց-Նորքի 8-րդ փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի նոր սերնդի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:

Այս խորագրի վերջին նյութերը