Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 8 ամսական երեխա է մահացել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։
Երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։