Բանակցությունների արդյունքում մենք չենք կարող նոր զիջումների գնալ. Իշխան Սաղաթելյան
Մենք բազմիցս հայտարարել ենք. ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչի շուրջ են բանակցում: Այս մասին օգոստոսի 19 -ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, երբ իրեն խնդրեցին մեկնաբանել փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի աշխատանքի վերսկսման մասին հաղորդումը՝ չնայած Հայաստանի իշխանությունների՝ նախկինում տրած հավաստիացումներին, որ դա հնարավոր կլինի միայն ներխուժած թշնամու զորամիավորումների՝ երկրի տարածքից դուրս գալուց հետո:
Նա հիշեցրեց, որ կան տեղեկություններ, այդ թվում՝ պաշտոնական, որ բանակցությունները շարունակվում են: «Բայց ինչի՞ շուրջ: Արդյո՞ք բանակցություններում քննարկվում է անկլավների հարցը: Քննարկվո՞ւմ է արդյոք Մեղրիի միջանցքի հարցը: Ի՞նչ է նշանակում խաղաղություն ասվածը»,-հարցրեց փոխխոսնակը:
Սաղաթելյանը նշեց, որ թշնամու վարքագիծն ու մոտեցումները քաջ հայտնի են. Բաքուն, օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում է պոկել առավելագույնը: «Այս ֆոնին Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս լկտի և սադրիչ հայտարարություններով, այդ թվում՝ Վարդենիսի, Սյունիքի և Սևանի մասին: Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսին է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն այս իրավիճակում: Ոչ ոք դեմ չէ բանակցություններին, բայց չպետք է բանակցություններ վարել ճնշման արդյունքում: Ավելին, այդ բանակցությունների արդյունքում մենք չենք կարող նոր զիջումների գնալ: Կան հարցեր, որոնք անպատասխան են մնում, իսկ մարդիկ, ովքեր հայտնվել են Հայաստանում իշխանության մեջ, ի վիճակի չեն սպասարկել Հայաստանի Հանրապետության շահերը»,-ընդգծեց խորհրդարանի փոխխոսնակը: