Երևանում վերելակի հորն ընկնելու հետևանքով՝ «կատատրավմա» ախտորոշմամբ՝ 33-ամյա ադմինիստրատորը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների 71 խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Արամ Գեղամյանն է, ով վնասվածքները ստացել է Ա․ Սարգսյան փողոցի 1-ին շենքի վերելակի դուռը բաց լինելու և նշված շենքի 3-րդ հարկից վերելակի հորն ընկնելու հետևանքով։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ա․ Գեղամյանն աշխատում է «Լանար» ՍՊԸ-ում որպես ադմինիստրատոր։