ԵՊՀ ներքին մթնոլորտը պղտորողները մաս են կազմում նաև այսօրվա իշխանության. Ռուբեն Մելքոնյան
Ճիշտն ասած՝ Երևանի պետական համալսարանի ներքին մթնոլորտը պղտորողները մաս են կազմում նաև այսօրվա իշխանության, և եթե բուհի ռեկտորի ժ/պ Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ նրանք համալսարանում անելիք չունեն, ապա ես կիսում եմ նրա կարծիքը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Հովհաննիսյանի երեկ հայտնած այն մտքին, որ համալսարանի ներքին մթնոլորտը պղտորողներն իր օրոք բուհում անելիք չեն ունենալու։
«Եթե նայենք վերջին 3 տարիների գործընթացները, ապա ներքին մթնոլորտը պղտորողների մեջ կան նաև իշխանության տարբեր օղակներում, կրթական համակարգում ներգրավված մարդիկ։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ հստակեցման խնդիր կա։ Իհարկե, ԵՊՀ մթնոլորտը պետք է լինի առողջ, և այս առումով երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այդ մթնոլորտը միայն ներքին կամ արտաքին ուժերի կողմից չի պղտորվում, այլ՝ երկուսի համատեղ ջանքերով։
Ես չգիտեմ՝ պարոն Հովհաննիսյանն ինչ է նկատի ունեցել, բայց միանշանակ կողմ եմ, որ ներքին պառակտիչ մթնոլորտը վերանա»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի այն մտքին, որ ԵՊՀ-ն չի ենթարկվելու որևէ քաղաքական կոնյուկտուրայի և դառնալու է մաքուր կրթական, գիտահետազոտական հաստատություն, մեր զրուցակիցը նկատեց՝ մայր բուհում անելիքներ կան, սակայն ինքը դեմ է այն կարծիքին, որ ԵՊՀ-ն շեղվել է գիտական-կրթական իր բուն առաքելությունից։
«Երկու շեշտադրում եմ ուզում անել. նախ՝ ԵՊՀ-ն մայր բուհ է, հետևաբար կրթականից բացի՝ ունի նաև այլ գործառույթներ. հասարակությանը հուզող կարևորագույն իրադարձությունների ժամանակ չի կարող անտարբեր մնալ։ Բուհում հավաքված է մտավորականության սերուցք, և մշտապես արձագանքել է հասարակական-քաղաքական խնդիրներին՝ Արցախի հարց, հայ-թուրքական խնդիր, իշխանություն-պետություն հարաբերություններ և այլն։
Երկրորդ, կարծում եմ՝ մի փոքր ուռճացված է, որ նախկինում ԵՊՀ-ն եղել է կուսակցականացված կամ քաղաքականացված։ Ճիշտ է, նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը եղել է ՀՀԿ անդամ, սակայն նրա օրոք ես, որպես դասախոս, կուսակցականցվածություն չեմ զգացել։ Կոնկրետ մեր՝ Արևելագիտության ֆակուլտետում սովորել և դասավանդել են շատ ընդդիմադիրներ՝ այսօրվա իշխանականներ։ Նրանք աշխատանքի ընդունվել են Արամ Սիմոնյանի հրամանով։ Եթե սա համարում են հալածանք, ոչինչ չունեմ ասելու։
Հովհաննես Հովհաննիսյանը թող հետահայց նայի և հիշի, թե իր դասախոս լինելու տարիներին որքան են եղել արատավոր, որքան՝ ոչ արատավոր երևույթները։ Իդեպ, նա աշխատել է մի ամբիոնում, որի վարիչը եղել է ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Լևոն Ազատի Սարգսյանը»,-ամփոփեց Ռուբեն Մելքոնյանը։