Լրահոս

19.08.2021 14:47


Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու LADA-ն. LADA-ն հայտնվել է դաշտում․ քույր ու եղբայր երկվորյակները տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու LADA-ն. LADA-ն հայտնվել է դաշտում․ քույր ու եղբայր երկվորյակները տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 46 կմ հատվածում բախվել են Mercedes և LADA 2114 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով LADA-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վիրավորները երկվորյակներ են։

Այս խորագրի վերջին նյութերը