Լրահոս

19.08.2021 12:00


Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված գնդակ, արնանման հետքեր և պատառոտված, արյունոտ հագուստ

Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված գնդակ, արնանման հետքեր և պատառոտված, արյունոտ հագուստ

Օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա Արամ Երեմյանը։

Վերջինս ստացել է «աջ սրունքի բաց հրազենային վրավորում»։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, զրուցարանի մեջ հայտնաբերել են ատրճանակից կրակված 1 հատ գնդակ, արնանման հետքեր, պատռված և արյունոտված հագուստ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։

Ոստիկանները պարզել են՝ ում հետ է վիճաբանել Ա․ Երեմյանը, ով նրա հասակակիցն է և Երևանի բնակիչ։

Այս խորագրի վերջին նյութերը