Աշխարհ

19.08.2021 19:57


ԱՀԿ-ից հայտնել են՝ ինչը կարող է օգնել հեշտ հաղթահարել հիվանդությունը կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէով վարակվելու պարագայում

ԱՀԿ-ից հայտնել են՝ ինչը կարող է օգնել հեշտ հաղթահարել հիվանդությունը կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէով վարակվելու պարագայում

Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի «դելտա» հիմնամանրէով վարակման ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը:

«Բացարձակապես ճիշտ է, որ պատվաստանյութերը կանխում են «դելտա» հիմնամանրէով հիվանդացության ծանր ընթացքով դեպքերի թվի և մահացության ցուցանիշի աճը»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ: Վերջինս հավելել է, որ պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի կարիք չկա:

ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն, իր հերթին, մատնանշել է, որ անգամ պատվաստման բարձր մակարդակ ունեցող երկրներում տարածվում է «դելտա» հիմնամանրէն, սակայն ամենայն հավանականությամբ՝ չպատվաստվածների շրջանում:

«Դելտա» հիմնամանրէն «Քովիդ-19»-ի տարատեսակներից մեկն է, որն առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում: Այն մյուս տարբերակներից առանձնանում է արագ տարածվելու ունակությամբ և օրգանիզմի վրա մեծ ազդեցություն թողնելու հատկությամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը