Լրահոս

19.08.2021 11:49


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 559 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 559 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 559 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 236 234-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4727 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1141 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5868-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 216 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223 443, փաստացի բուժվողներինը՝ 6923: Մեկ օրում արվել է 7514 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 461 464 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը