Երևանում փախցրած ավտոմեքենան վթարված վիճակում հայտնաբերվեց Իջևանում
SHAMSHYAN․com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակչուհի 61-ամյա Հասմիկ Հ․-ից, ով հայտնել է, որ իրեն պատկանող ավտոտնակից իր Opel Calibra մակնիշի ավտոմեքենան փախցրել են։
Արդեն տեղում Հասմիկ Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ավտոմեքենան գնելու նպատակով ներկայացած տղան, ով ասել է՝ իր անունը Էդո է, փորձարկելու պատրվակով վարել է այն, ապա դիմել փախուստի։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ ոմն Էդոն Երևանի բանկիչ 29-ամյա Էդիկ Բաղդասարյանն է։
Երեկ, օգոստոսի 17-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Իջևանի բաժին, որ Իջևան քաղաքի Արցախի փողոցում վթարված ավտոմեքենա կա։
Վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իջևան քաղաքի Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարից հետո, որտեղ նա Opel Calibra մակնիշի ավատոմեքենայով դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել հենասյանը։
Հիվանդանոցում պարզվել է, որ դա Քաղաքեռ-Զեյթունում փախցրած Opel-ն է, իսկ այդ տղամարդը Է․ Բաղդասարյանն է։
Փաստերի ճնշման տակ պարզվեց, որ նա եղել է ավտոմեքենան փախցնողը։