Աշխարհ

18.08.2021 21:25


«Ռոման» ներկայացրել է նոր համազգեստը (լուսանկար)

«Ռոման» ներկայացրել է նոր համազգեստը (լուսանկար)

Իտալական «Ռոման» ներկայացրել է արտագնա խաղերի համար նախատեսված համազգեստը նոր մրցաշրջանի համար:

New balance ընկերության պատրաստած մարզաշապիկը սպիտակ է, իսկ թևերի վրա կան «Ռոմայի» գույներով գծանշումներ:

Հիշեցնենք, որ «Ռոման» օգոստոսի 19-ին ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ առաջին խաղում կհյուրընկալվի թուրքական «Տրաբզոնսպորին»: Դա Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի առաջին պաշտոնական հանդիպումն է նոր մրցաշրջանում: Իտալիայի առաջնությունում «Ռոման» պայքարը կսկսի օգոստոսի 22-ին՝ առաջին տուրում հյուրընկալելով «Ֆիորենտինային»:

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը