Լրահոս

18.08.2021 16:19


Կոտայքի մարզում Volkswagen-ը հայտնվել է Կաքավաձոր թաղամասի պոմպակայանում գտնվող ջրատարում

Կոտայքի մարզում Volkswagen-ը հայտնվել է Կաքավաձոր թաղամասի պոմպակայանում գտնվող ջրատարում

Այսօր, օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կաքավաձոր թաղամասի պոմպակայանի մոտ Volkswagen-ն ընկել է ջուրը և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ԱԻՆ ՓԾ Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ նշված ավտոմեքենան Volkswagen մակնիշի է, վարորդն էլ, ում ինքնությունը պարզվում է, հեռախոսով տեղեկացրել է, որ ինքը չի տուժել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը