Եղցահողում ռուս խաղաղապահներն ուղեկալ կտեղադրեն․ ՊԲ զինծառայողները դուրս են եկել հենակետերից
Շուշիի շրջանի Եղցահող գյուղի դիրքերի բուֆերային գոտում հերթապահություն պետք է կատարեն ռուս խաղաղապահները։ Երկկողմանի պայմանավորվածության հիման վրա՝ Պաշտպանության բանակի հենակետերը հանվել են, ադրբեջանցիներն առաջիկա 2 օրը պետք է hետ քաշվեն։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը։
Հարցին, թե Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը ԶԼՄ-ներին հայտնել էր, որ ռուս խաղաղապահներ գյուղում չկան, նրանք առաջին օրը շրջայց են կատարել, բայց մինչև հիմա չկան և գյուղն անպաշտպան է, վարչակազմի ղեկավարն ասաց․
«Չգիտեմ, թե ինչի ա ասել տենց բան։ Էսօրվա դրությամբ եթե գյուղացին իմանա, որ ինքը պաշտպանված չի, ինքը կթողնի գյուղը։ Տենց բան չկա, հենա ռուսական պայմանավորվածություն կա, որ ուղեկալների միջոցով ռուսները պիտի հերթապահություն իրականացնեն»։
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ պաշտպանության բանակն արդեն հետ է քաշվել, իսկ ադրբեջանցիները դեռ 2 օրից պետք է հետ քաշվեն, Հովհաննիսյանը պատասխանեց․
«Չգիտե՞ք՝ ինչով ա պայմանավորված։ Իրենք հաղթողի դերում են, մենք՝ պարտվողի։ Չգիտեմ՝ ով ա եղել հետ քաշվելու նախաձեռնողը, ինչ ա եղել, բայց փաստորեն ստացվել ա, որ էսօրվա դրությամբ մեր 3 հենակետը դուրս ա եկել էնտեղից, և պայմանավորվածություն կա, որ ռուսական ուղեկալները պետք է տեղադրվեն այդ տարածքում»։
Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը «Հետք»-ին հայտնեց, որ ըստ իր տեղեկության՝ պայմանավորվածությունը հետևյալն է՝ ադրբեջանական կողմը պետք է 3 կմ հետ քաշվի։ Համաձայնությունը պահպանվելու է ռուս խաղաղապահների միջոցով։
Հետաքրքրվեցինք՝ ինչպես է գյուղը պաշտպանվում, եթե Պաշտպանության բանակի զինծառայողները դուրս են եկել հենակետերից, իսկ ռուս խաղաղապահները դիրքերում չեն, Եղցահողի գյուղապետն պատասխանեց․
«Ոչ մի կերպ։ Ադրբեջանցիները նույն իրենց դիրքերում են, տեղեկություն կա, որ էսօր կամ վաղը պետք է նահանջեն, երեկ առավոտյան ինժեներական աշխատանքներ էին կատարում, բայց այսօր չեն կատարում։ Ուղեկալի մասին խոսք չի եղել, ասում էին, որ ռուս խաղաղապահները պետք է մնային նույն դիրքերում, բայց ես իրենց հետ խոսել եմ, ասել են պարեկային ծառայություն ա լինելու, մշտական պոստ չի լինելու։ Առաջին օրը մի 6-7 հոգի կային»։
Այս խոսակցությունից քիչ անց Արտակ Հակոբյանը կապվեց մեզ հետ և տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահները մեկ մեքենայով եկել են։
Եղցահողն ունի 140 բնակիչ, 45 տնտեսություն։ Գյուղապետի փոխանցմամբ՝ ադրբեջանցիները բնակիչների տներից 3 կմ հեռավորության վրա են, դիրքերից՝ 1․5 կմ։
Փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Պաշտպանության բանակից և Արցախի նախագահի աշխատակազմից, սակայն Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակին արված զանգերն անպատասխան մնացին, իսկ Պաշտպանության բանակի մամուլի պատասխանատու, գնդապետ Սուրեն Սարումյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ դրանք ուղարկենք գրավոր։