Լրահոս

18.08.2021 12:52


Վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու ոստիկանին խնդրել խմածությունը «ջրել»

Վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել այն ու ոստիկանին խնդրել խմածությունը «ջրել»

Երեկ, օգոստոսի 17-ին, կեսգիշերին մոտ Երևան քաղաքի բնակիչ 44-ամյա Էդգար Կոջոյանը իր վարած Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայով Դավիթաշեն վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավիթաշենի փոքր կամրջի մոտ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կոտրել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է, որ նա եղել ոչ սթափ (խմած)։

Վարորդը, գուցե չիմանալով, թե ով է իր առջև կանգնած, խնդրում էր՝ թե ոնց անի, որ վթարը չձևակերպվի, իր խմածությունը ջրվի։

Սակայն Է․ Կոջոյանին հիասթափություն էր սպասվում, քանի որ չկարողացավ համոզել։

Այս խորագրի վերջին նյութերը