Հայտնաբերվել է Լոռու մարզում՝ Մարց-Լորուտ գյուղամիջյան ճանապարհին ոստիկանության ավտոմեքենան հրկիզողը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 16-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Ս-ն։
Վերջինս կասկածվում է օգոստոսի 15-ին Լոռու մարզում՝ Լորուտ-Մարց ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված ոստիկանության Թումանյանի բաժնի հաշվեկշռում գրանցված ոստիկանական համարանիշներով ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ։
Վերջինս, որպես կասկածյալ, հրավիրվել է ոստիկանություն, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել այդ արարքը և մանրամասնել՝ ինչպես։
Նա հայտնել է, որ իր վարած ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է պլաստմասե տարայի մեջ գտնվող բենզին, այն լցրել է լաթի կտորի վրա, ապա ոստիկանության ՎԱԶ 22106 մակնիշի ավտոմեքենայի մեջ նետել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան հրկիզվել է։
Կասկածյալ Մհեր Ս-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի ձերբակալվածների պահման վայր։