Լրահոս

18.08.2021 10:09


Հրդեհ Վեդի քաղաքում․ այրվել են փայտե ինքնաշեն տնակ, էլեկտրական սյուն և էլ հաշվիչը՝ մասնակի

Հրդեհ Վեդի քաղաքում․ այրվել են փայտե ինքնաշեն տնակ, էլեկտրական սյուն և էլ հաշվիչը՝ մասնակի
Օգոստոսի 18-ին, ժամը 02:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում այրվում են փայտե չբնակեցված տնակ և բարձրավոլտ հոսանքի փայտե սյուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վեդի քաղաքի Գնունու փողոցում գտնվող փայտե ինքնաշեն տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:59-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել են փայտե ինքնաշեն տնակ (մոտ 20 քմ), էլեկտրական սյուն (մոտ 5 գմ) և էլ հաշվիչը՝ մասնակի:

Այս խորագրի վերջին նյութերը