Նոր մանրամասներ՝ Մալաթիայի շուկայի մոտ Toyota Camry-ում առաջացած պայթյունից. պարզվել է վիրավորների ինքնությունը. նրանք համագյուղացիներ են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններոց՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում պարզվել է օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։
Պարզվել է՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։
Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։ Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։ Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։
Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում պայթյուն էր տեղի ունեցել Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում։
Պայթյունի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության էին հասել քաղաքացիները, տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Մինչ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների ժամանումը, վիրավորներին տեղում առաջին օգնություն էր ցուցաբերել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդը։
Օպերատիվորեն ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենան և փակել գազաբալոնը։