Քաղաքական

18.08.2021 00:48


Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշի քաղաքի շրջանում. ՌԴ ՊՆ

Հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել Շուշի քաղաքի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ից 21.15-ը, Շուշիի շրջանում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ հրաձգային զենքի կիրառմամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի օժանդակությամբ միջադեպը հարթվել է 21.15-ին: Տուժածներ չկան:

Ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը