Լրահոս

17.08.2021 22:26


Արարատի մարզում բախվել են հարսանիք մեկնող երիտասարդ աղջիկների 2 Nissan Tiida-ներն և Suzuki-ն, կա 10 վիրավոր

Արարատի մարզում բախվել են հարսանիք մեկնող երիտասարդ աղջիկների 2 Nissan Tiida-ներն և Suzuki-ն, կա 10 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 29 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Suzuki և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Օպերատիվ են գործել նաև «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդները եղել են երիտասարդ աղջիկներ և նշված ավտոմեքենաներով մեկնում էին հարսանեկան արարողության։

Այս խորագրի վերջին նյութերը