«Ֆեյսբուք»-ն արգելել է թալիբների հետ կապված բովանդակության տարածումը
Ամերիկյան «Ֆեյսբուք» ընկերությունն արգելել է «Թալիբան» ահաբեկչական շարժման հետ կապված բովանդակության տարածումը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» սոցիալական ցանցերում և «WhatsApp» մեսենջերում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ շարժումը պատժամիջոցների տակ է գտնվում որպես ահաբեկչական կազմակերպություն՝ համաձայն ԱՄՆ օրենսդրության:
«Մենք արգելել ենք նրանց օգտվել մեր ծառայություններից՝ համաձայն վտանգավոր կազմակերպությունների դեմ մեր քաղաքականության»,-հայտնել է «Ֆեյսբուք»-ի ներկայացուցիչը:
Նշվում է նաև, որ «Ֆեյսբուք»-ը կհեռացնի թալիբների կամ նրանց անունից վարվող օգտահաշիվները, ինչպես նաև այն էջերը, որոնցում կան արտահայտություններ՝ ուղղված շարժմանն աջակցելուն: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հատուկ խումբ, որի անդամները հետևում են գրառումներին, նկարներին, տեսանյութերին և այլ բովանդակությանը և անհրաժեշտության դեպքում հեռացնում են դրանք: