Լրահոս

17.08.2021 21:58


Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն. վերջինս կողաշրջվել է

Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն. վերջինս կողաշրջվել է

Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Հարություն Մարդոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արա Գալստյանի վարած Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Toyota Land Cruiser Prado-ն էլ կողաշրջվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը