Լրահոս

17.08.2021 17:02


Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վարորդները հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը․ վարորդները հետազոտման նպատակով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր, օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Դավթի Բեկի փողոցի թիվ 92 էլեկտրական սյան դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Հովհաննես Մուրադյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ 22-ամյա Հովսեփ Վարդանյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը։

Այս խորագրի վերջին նյութերը