Լրահոս

17.08.2021 16:56


Արագածոտնի մարզում 75-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Արագածոտնի մարզում 75-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր, օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 75-ամյա Ալբերտ Ավետիսյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը