Լրահոս

17.08.2021 16:10


Գեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է МАЗ 5433-ի մեջ. վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները

Գեղարքունիքի մարզում Opel-ը մխրճվել է МАЗ 5433-ի մեջ. վիրավոր վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները

Այսօր, օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Անդրանիկ Ափինյանի վարած Opel մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 26-ամյա Նելսոն Ալեքսանյանի վարած МАЗ 5433 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա․ Ափինյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը