Քաղաքական

17.08.2021 16:06


Գորիսի փոխքաղաքապետերին բերում են Երեւանի Քննչական կոմիտե. փաստաբան

Գորիսի փոխքաղաքապետերին բերում են Երեւանի Քննչական կոմիտե. փաստաբան

Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանին և Իրինա Յոլյանին իրավապահ մարմիններն այս պահին Գորիսից տեղափոխում են Երևանի Քննչական կոմիտե։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էդգար Արամյանը։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում այսօր՝ օգոստոսի 17–ին, ձերբակալվել են Գորիսի փոխհամայնքապետեր Մենուա Հովսեփյանը և Իրինա Յոլյանը։

Նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու համար: Մենուա Հովսեփյանը կասկածվում է նաև ծառայողական կամ այլ կապվածություն օգտագործելով, պաշտոնական դիրքն օգտագործելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հակադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն խոչընդոտելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը