Աշխարհ

17.08.2021 15:44


Ըստ նախնական տվյալների, երեք մարդ է զոհվել Մոսկվայի մարզում Իլ-112Վ ինքնաթիռի վթարի հետեւանքով

Ըստ նախնական տվյալների, երեք մարդ է զոհվել Մոսկվայի մարզում Իլ-112Վ ինքնաթիռի վթարի հետեւանքով

Ըստ նախնական տվյալների, երեք մարդ Է զոհվել Մոսկվայի մարզում Իլ-112Վ ինքնաթիռի աղետի ենթարկվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել Է տեղեկացված մի աղբյուր:

«Օդից կատարված դիտարկումների ժամանակ ողջ մնացած մարդիկ չեն հայտնաբերվել»,-ասել Է աղբյուրը:

Աղետի ենթարկված Իլ-112Վ-ի անձնակազմի հրամանատարը եղել Է փորձարկիչ-օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, «Ինտերֆաքս»-ին հաղորդել են Միավորված ավիաշինական կորպորացիայում:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Վորոնեժից Մոսկվայի մարզ թռչելիս ինքնաթիռը վարել Է անձնակազմը, որի կազմում եղել են առաջին կարգի փորձարկիչ-օդաչու, Ռուսաստանի հերոս Նիկոլայ Կուիմովը, առաջին կարգի փորձարկիչ-օդաչու Դմիտրի Կոմարովը, առաջին կարգի փորձարկիչ-բորտինժեներ Նիկոլայ Խլուդեեւը:

Ավելի վաղ Իլ-112Վ նոր մարդատար ինքնաթիռի՝ Մոսկվայի մարզի Կուբինկայի շրջանում տեղի ունեցած վթարի մասին հաղորդել են Միավորված ավիաշինական կորպորացիայի մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ դա տեղի Է ունեցել վարժական թռիչքի ժամանակ՝ Կուբինկայի օդակայանի շրջանում վայրԷջք կատարելիս: Տեղի ունեցածի մանրամասները ճշտվում են:

Այս խորագրի վերջին նյութերը