«Տանիքները չխկացին, իմացանք՝ գյուղին են կրակում». հակառակորդի արձակած գնդակները Կութի տների տանիքին է կպել
Երեկ երեկոյան հակառակորդը կրակահերթ է արձակել Կութի ուղղությամբ, մի քանի գնդակ հասել է գյուղի տների տանիքիներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանն ասաց, որ մի քանի գնդակ գյուղի երկու տան տանիքին է կպել. «Տանիքներին չխկացին և այդպես իմացանք, որ գյուղի ուղղությամբ են կրակում, բայց վնաս չի եղել։ Եղել են բնակիչներ, որ դրսում էին, սարում, բայց բնակիչների ուղղությամբ հատուկ կրակոցներ չեն եղել։ Մի երկու տան տանիք չխչխկաց»,-ասաց Սիմա Չիտչյանը՝ հավելելով, որ այդ տանիքները ևս չեն վնասվել։
Համայնքապետը նշեց, որ կրակոցներ այս ընթացքում շատ են եղել, բայց ոչ գյուղի ուղղությամբ, այս անգամ ակնհայտորեն թիրախավորված էր նաև գյուղը։
Սիմա Չիտչյանի խոսքով՝ այն պահից, որ թշնամին առաջացել է, բնակիչներն այդ օրվանից անհանգիստ են, վախ ունեն, բայց դեռ խուճապային իրավիճակ չկա։ Գյուղը լքողներ ևս չկան։
Հարցին՝ գյուղում ապաստարաններ կա՞ն, Սիմա Չիտչյանն ասաց. «Հատուկ կառուցած ապաստարաններ չունենք, բայց կան տարածքներ, որտեղ ընտանիքները կկարողանան տեղավորվել»,-ասաց համայնքապետը։

Այս պահի դրությամբ գյուղում իրավիճակը հանգիստ է։