Լրահոս

17.08.2021 11:37


Երևանում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել

Երևանում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջից ցած է նետվել

Այսօր, օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, կամրջի տակ հայտնաբերվել է մոտ 30-35 տարեկան տղամարդու դի։ Դիակի կողքին էլ հայտնաբերվել է անձը հաստատող փաստաթուղթ, սակայն ոստիկանները պարզում են՝ արդյոք դա մահացածի՞նն է, թե՞ ոչ։

Փաստի նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը