Լրահոս

17.08.2021 11:19


13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 357 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 235 171-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4713 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Օգոստոսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1138 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5851-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 269 է, ընդհանուր առողջացածներինը՝ 223070, փաստացի բուժվողներինը՝ 6250 (մեկ օրում ավելացել է 75-ով): Մեկ օրում արվել է 6584 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 446 731 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը