Քաղաքական

17.08.2021 00:33


«Ահավոր վիճակ է, անօդաչուն գլխներիս վերևով անցավ…». Սոթքի բնակիչներն ահազանգում են, համայնքապետը հաստատում է (տեսանյութ)

«Ահավոր վիճակ է, անօդաչուն գլխներիս վերևով անցավ…». Սոթքի բնակիչներն ահազանգում են, համայնքապետը հաստատում է (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 3 ժամ է` թշնամին կրակում է Սոթքի ոսկու հանքի և Կութ գյուղի ուղղությամբ:

«Ահավոր վիճակ է, կրակոցները չեն դադարում, չգիտենք` ինչ անենք… Քիչ առաջ էլ իմացանք, որ Կութի հատվածում զոհ ու վիրավորներ ունենք… Հենց էս մեր խոսելու պահին անօդաչուն գլխներիս վերևով եկավ, անցավ դեպի Վարդենիսի կողմ: Դեռ ինչքա՞ն պետք է էս ամենը շարունակվի…»,-168.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում հաստատեց գյուղացիների խոսքը:

«Ինտենսիվ կրակոցները շարունակվում են, անօդաչուներ էլ կան»,-ասաց Ավետյանը, ապա հավելեց, որ այս պահին երկար խոսել չի կարող:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել և հայտնել, որ ժամը 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը