Էդուարդ Մուրադյան. «Գործազուրկներից հարցազրույց մի վերցրեք էլի...»
«Պաշտոնից հեռանալու Ձեր որոշման պատճառ ի՞նչն է հանդիսացել՝ սեփական որոշո՞ւմ է եղել, թե՞ այնուամենայնիվ ճնշում է կիրառվել» «7օր»-ի հարցին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախկին նախագահ էդուարդ Մուրադյանը պատասխանել է, որ ինքն այդ հարցի պատասխանը չունի, հորդորելով գործազուրկներից հարցազրույց չվերցնել։
-Կարծում եմ պարոն Մուրադյանը շատ հետաքրքիր դատավոր է և չնայած ես մեկ անգամ եմ «դատվել» իր մոտ, երբ նա դեռևս դատավոր չի եղել, և հանդիսանում էր այն անկախ միջնորդ պետական պաշտոնյան, ով պետք է լուծեր «Արմենթել» - ՀՀ կառավարություն վեճը, որն իրականացվել էր շատ բարձր մակարդակով,- Էդուրդ Մուրադյանի գործունեությունն այսպես է գնահատել Արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավականհարցերիմշտականհանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ։
Էդուարդ Մուրադյանի բարեփոխված Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի ղեկավար նշանակվելուց հետո մի շաբաթ էլ չէր անցել, երբ նա հրաժարական տվեց:
Էդուարդ Մուրադյանը Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի ղեկավար էր նշանակվել 2008թ.-ին։
Էդուարդ Մուրադյան. «Գործազուրկներից հարցազրույց մի վերցրեք էլի...»
«Պաշտոնից հեռանալու Ձեր որոշման պատճառ ի՞նչն է հանդիսացել՝ սեփական որոշո՞ւմ է եղել, թե՞ այնուամենայնիվ ճնշում է կիրառվել» «7օր»-ի հարցին, Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախկին նախագահ էդուարդ Մուրադյանը պատասխանել է, որ ինքն այդ հարցի պատասխանը չունի, հորդորելով գործազուրկներից հարցազրույց չվերցնել։
-Կարծում եմ պարոն Մուրադյանը շատ հետաքրքիր դատավոր է և չնայած ես մեկ անգամ եմ «դատվել» իր մոտ, երբ նա դեռևս դատավոր չի եղել, և հանդիսանում էր այն անկախ միջնորդ պետական պաշտոնյան, ով պետք է լուծեր «Արմենթել» - ՀՀ կառավարություն վեճը, որն իրականացվել էր շատ բարձր մակարդակով,- Էդուրդ Մուրադյանի գործունեությունն այսպես է գնահատել Արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ։