Քաղաքական

17.08.2021 00:24


Սյունիքի մարզպետի որդին արդեն մեկ ամիս է՝ թաքնվում է քննությունից

Սյունիքի մարզպետի որդին արդեն մեկ ամիս է՝ թաքնվում է քննությունից

Գորիսի կրակոցների գործով միակ մեղադրյալը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է՝ Կարեն Պողոսյանը, որն արդեն մեկ ամիս է՝ հետախուզման մեջ է։

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ 2021թվականի հուլիսի 13-ին Գորիս քաղաքում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում է կայացվել՝ մեկ անձի ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունից երեւում է, որ այդ դեպքի մասին նախընտրում են լռել։ Պատճառն այն է, որ միջադեպի մի կողմում Սյունիքի գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է, մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։

Նշենք, որ կրակոցների արդյունքում վնասվածքներ են ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։

Այս խորագրի վերջին նյութերը