Քաղաքական

23.06.2011 10:56


Լևոն Տեր–Պետրոսյան. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ էլ ճիշտ է արել»

Լևոն Տեր–Պետրոսյան. «Սերժ Սարգսյանն ամեն ինչ էլ ճիշտ է արել»

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հարցազրույց է տվել «Московские новости» պարբերականին և վերահաստատել 2008թ. նախագահական ընտրություններից առաջ արած իր այն պնդումը, որ ով էլ լինի ՀՀ նախագահը, ստիպված է ակտիվացնել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Լրագրողը նախ նկատել է, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն սկսել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործընթացը, ինքը Լևոն Տեր–Պետրոսյանի հենց այդ խոսքերն է հիշել, այնուհետև հարց է ուղղել՝ ի՞նչ Սարգսյանն այնպես չի արել։

«Նա ամեն ինչ էլ ճիշտ է արել։ Այդ թեման մշտապես պետք է պահել օրակարգում, քանի որ առանց հայ–թուրքական հարաբերությունների հաստատման, առանց Հայաստանի սահմանների բացման զարգացման հեռանկար չկա»,–պատասխանել է Լևոն Տեր–Պետրոսյանը։

«Դուք սահմանների բացման «ճանապարհային քարտեզը» պատկերացնո՞ւմ եք»,–հարցրել է լրագրողը, որին Լևոն Տեր–Պետրոսյանը պատասխանել է.

«Շատ լավ եմ պատկերացնում։ Մինչև 1992–ը Թուրքիայի հետ ամեն ինչ նորմալ էր ընթանում։ Մենք պատրաստ էինք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Անգամ արձանագրության նախագիծ կար, մեկ–երկու հարց էր մնում որոշել։ Ու հենց այստեղ սկսվեցին Քելբաջարի (Քարվաճառի. խմբ.) շրջանում ռազմական գործողությունները, և թուրքերը սառեցրին այդ գործընթացը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Նրանք դադարեցրին հարաբերությունները և փակեցին սահմանը։ Հիմա մեզ դա դուր է գալիս, թե ոչ, թուրքերը ոչ մի կարգավորման էլ չեն գնա, քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը։ Լուծե՛ք ղարաբաղյան հարցը, հաջորդ օրն իսկ Թուրքիայի հետ սահմանները կբացվեն։ Այլ հարցեր չկան»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը