Արմավիրի բանտում հայտնաբերվել է 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով կալանավորված տղամարդու կախված դին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ադ օրը, ժամը 07։40-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հերթապահ խումբը հայտնաբերել է սավանով ճաղավանդակից կախված տղամարդու դի։
Մահացածը Երևանի բնակիչ 49-ամյա Ա․ Ս․-ն էր։
Դեպքը տեղի է ունեցել 16-րդ խցում պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, իսկ նա մեղադրվում էր ՀՀ ՔրՕրի 139 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի (14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) հատկանիշներով։
Նրա նախկին կինն այս տարվա ապրիլից կալանավորված է և գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ժողովրդին հայտնի՝ «Կանանց գաղութ»)։ Կինը մեղադրվում է ՀՀ ՔրՕրի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով։
Նա կասկածվում է մի շարք քաղաքացիների հետ խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մեջ։ Գումարը կազմում է մոտ 7 միլիոն դրամ։