Գլեդիս Բերեջիկլյանը Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը:
Աղբյուրը նշում է, որ վարչապետ Բերեջիկլյանը հարցին անդրադարձել է ասորիների ցեղասպանության օրվա և ասորի նահատակների վիրտուալ հիշատակմանը նվիրված իր ելույթում, որը հեռարձակվել է Ասորիների ազգային խորհրդի կողմից:
«Իմացեք, որ մեզնից շատերը չեն հանգստանա, մինչև որ Օսմանյան ժամանակաշրջանում ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչվի: Եվ ես կրկին կոչ եմ անում իմ դաշնային գործընկերներին և դաշնային խորհրդարանին ճանաչել այն, ինչ ճանաչել են Ավստրալիայի նահանգային խորհրդարանները և մի շարք երկրներ աշխարհի տարբեր հատվածներում»,-ասել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

Աղբյուրը՝ 168.am