Լրահոս

16.08.2021 15:57


Օգոստոսի 16-20-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ

Օգոստոսի 16-20-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 16-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 20-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ:

Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը