Լրահոս

16.08.2021 12:28


37-ամյա ՌԴ քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել

37-ամյա ՌԴ քաղաքացին հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 15-ին «Կախվածությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցած դեպքի փաստով։

Այդ օրը, ժամը 18։40-ին նշված կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացին կենտրոնի 3-րդ հարկից իրեն ցած է նետել, ում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 53 խումբը տեղափոխել է հիվանդանոց։

Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 37-ամյա Եվգենի Գ․-ն է, ով «Միքայելյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «պոլիտրավա» ախտորոշմամբ։

Ոստիկանները պարզել են նաև՝ դեպքը տեղի ունեցել նույն օրը, ժամը 18։30-ի սահմաններում։

Ըստ բժշկի հայտնածի՝ Եվգենի Գ․-ն ի վիճակի չէ կատարված մասին բացատրություն տալու։

Այս խորագրի վերջին նյութերը