Աշխարհ

16.08.2021 12:20


Վրաստանում մի քանի րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում մի քանի րոպե տարբերությամբ երկու երկրաշարժ է գրանցվել

Ըստ Սեյսմիկ ազգային կենտրոնի մոնիտորինգի տվյալներով, երկու դեպքում էլ էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայից 24 կմ հեռավորության վրա, Սամեբա գյուղում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել է ժամը 05:44-ին, ուժգնությունը կազմել է 5,1 բալ, իսկ երկրորդ ցնցումը գրանցվել է 05:51-ին, 3,2 բալ ուժգնությամբ:

Մի քանի ժամ առաջ ևս Վրաստանում տեղի էր ունեցել երկու երկրաշարժ, որոնց էպիկենտրոնը եղել է նորից Սամեբա գյուղի տարածքում: Ցնցումները գրանցվել է ժամը 23:42-ին՝ 3,7 բալ ուժգնությամբ, իսկ 03:19-ին՝ 4,1 բալ ուժգնությամբ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը