Քաղաքական

16.08.2021 10:58


Սև լիճն «ազատագրելուց» հոգնած Ավինյանը երեկ մեկնել է Կիպրոս` «վաստակած» հանգստի

Սև լիճն «ազատագրելուց» հոգնած Ավինյանը երեկ մեկնել է Կիպրոս` «վաստակած» հանգստի

168.am-ի տեղեկություններով` երեկ իր ընտանիքի հետ միասին նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնել է Կիպրոս` հանգստանալու։

Մեզ հետ զրուցող քաղաքացին վրդովմունքով նշեց, որ 5000 երիտասարդ կյանքեր խլած ու Արցախը հանձնած իշխանության բարձրագույն ներկայացուցիչը դեմքի այնպիսի անվրդով ու երջանիկ արտահայտությամբ էր կանգնած, կարծես նաև ինքը չէ հեղինակն այս ողբերգության։

«Հատկապես տհաճ էր տեսնել, որ ֆինանսական հսկայական միջոցների, բիզնեսների տիրապետող Ավինյանը բոլորի հետ միասին, ինչպես շատ «սովորական» քաղաքացի, հերթ էր կանգնել ու ցուցադրաբար մեկնում էր էկոնոմ դասով»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ Ավինյանը ծովային արտահագուստով էր ու շատ խաղաղ դեմքի արտահայտությամբ:

Մեզ փոխանցեցին` մեկնող ու դիմավորող քաղաքացիներին վրդովեցրել է Տիգրան Ավինյանը երջանիկ իդիլիան, ու մարդիկ հենց օդանավակայանում ուղևորներից մեկը նրան ասել է այն, ինչ մտածում են իր ու առհասարակ Նիկոլ Փաշինյանի, նրա ողջ թիմի մասին, հայհոյել վերջինիս։

«5000 երեխու գլուխն ուտելուց ու Արցախի 75 %-ը թուրքին հանձնելուց հետո դեռ կարողանում ես հանգստանալու գնա՞լ։ Դուք հեչ ամոթ չունե՞ք»,-Տիգրան Ավինյանին, մեր զրուցակցի փոխանցմամբ, ասել է ուղևորներից մեկը։

Կայքը հիշեցնում է, որ խոսքն այն Տիգրան Ավինյանի մասին է, ով բազմաթիվ հրապարակումների համաձայն` իր ու իր ընկերների համար բիզնես մենաշնորհ դասավորելու տարբեր դրվագներով է հայտնի։ Սա այն փոխվարչապետն է, ով պատերազմի ժամանակ խրոխտ կերպով Արղախի հրամանատարական բունկերում պատերազմական գործողությունների քարտեզի մոտ լուրջ դեմքով կանգնած նկարներ էր հրապարակում` ոչ մի վայրկյան բանակում ծառայած չլինելով։ Եվ վերջապես, սա այն մարդն է, ով երբ ադրբեջանցիները լցվել ու հիմնավորվել էին Սյունիքի Սև լճի շրջակայքում, միայն կոնկրետ լրատվամիջոցի ուղեկցությամբ կանգնել էր ինչ-որ հատվածում ու ՀՀ բոլոր քաղաքացիներին ստելով համոզում էր, թե Սև լիճը մեր վերահսկողության տակ է։

Այս խորագրի վերջին նյութերը