Լոռու մարզի՝ Շնող գյուղի, հանդամասում տրակտորը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդամասում․ հայր ու որդի տեղում մահացել են
Օգոստոսի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղի հանդամաս տանող ճանապարհահատվածում «Բելառուս» մակնիշի տրակտորը մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է հանդամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Ոստիկաններն ու փրկարարները տրակտորից դուրս հայտնաբերել են 2 դի։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Շնող գյուղի վարչական տարածքի Քբախնուտ կոչվող տարածքի հանդամիջյան ճանապարհին։
Մահացածները հայր ու որդի են։
Դիերը օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տրակտորիստի և մահացածերի ինքնությունը։