371 մլն դրամ՝ պետական ծառայության համակարգում աշխատողների կարգավիճակի բարելավման համար
«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ. ռազմավարության» նախագիծը, որը մշակել է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը ու նպատակ ունի ձևավորել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման և արդիականացման համապարփակ օրակարգ, 2021-2023թթ. ճանապարհային քարտեզով գործունեություն է ծավալելու 5 տիրույթներով՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ և ռազմավարության կառավարում:
Առաջիկա 2 տարում ծավալվող գործունեության երրորդ ուղղությունը վերաբերում է մարդկանց: Ծրագրի այս ուղղության շրջանակներում հանրային ծառայությունների ոլորտ ներգրավել անհրաժեշտ կոմպետենցիա ունեցող որակյալ մասնագիտական ներուժ, ինչի արդյունքում հանրային ծառայությունը կդառնա ավելի մրցունակ և արժանիքահենք: Նպատակ է դրված ապահովել հանրային ծառայողների կրթության, ուսուցման և կոմպետենցիաների շարունակական զարգացման լայն հնարավորություն, ապահովել հանրային կառավարման համակարգում բարեվարքության համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը, ինչպես նաև բարելավվել հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունները և տեխնոլոգիական հնարավորությունները:
Մասնավորապես՝ նախատեսվում է վերանայել հանրային ծառայության հորիզոնական շրջանակը սահմանող կարգավորումները, մշակել հանրային ծառայության համակարգում քաղաքացիական աշխատանք կատարողների վերաբերյալ վերլուծություն և մշակել դրա վերաբերյալ քաղաքականություն: Այս գործողությունների համար վերաջնաժամկետը սահմանված է համապատասխանաբար 2022թ. ապրիլ և մարտ ամիսները:
Այս ծրագրի շրջանակներում ուշադրություն է հրավիրված ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների, ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակ), պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, պետական մասնաբաժնով բաժնետիրական ընկերություններին: Նախատեսվում է համակողմանի վերլուծել այս կառույցների աշխատողների կարգավիճակը, մշակել քաղաքականություն, ինչպես նաև մշակել այս կառույցների աշխատողների կարգավիճակը սահմանող իրավակարգավորումներ:
Ուսումնասիրության կենթարկվի նաև հանրային ծառայության գրավչության արտաքին ընկալում: Ուսումնասիրության համար կտրամադրվի 8 մլն դրամ, վերջնաժամկետն էլ սահմանված է 2022թ. մարտը: Այս ժամկետում նաև նպատակ կա իրականացնել պետական հատվածում աշխատավարձի համակողմանի և խորքային վերլուծություն (3մլն դրամ), վերլուծել հանրային ծառայության համակարգում առաջխաղացման մոդելները ու ախտորոշել խնդիրները (3մլն դրամ), ուսումնասիրել աշխատանքային ճկուն պայմաններն ու հնարավորությունները (3մլն դրամ), ախտորոշել պետական հատվածում գենդերային հավասարության խնդիրները ու մշակել պետական հատվածում գենդերային հավասարության հիմնահարցերի վերլուծական զեկույց (3մլն դրամ):
Մինչև 2022թ. նոյեմբեր նախատեսվում է մշակել պետական հատվածում վարձատրության քաղաքականություն: Քաղաքականությունը կմշակի Հանրային կառավարման բարեփոխումների գրասենյակը, քաղաքականության մշակման համար կհատկացվի 5մլն դրամ:
Հանրային կառավարման բարեփոխումների գրասենյակը մինչև 2023թ. հուլիս պարտավորվում է իրականացնել պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնողների վարձատրության նոր համակարգի ներդրման իրավական ապահովումը, իսկ 2021-2023թթ.՝ պետական հատվածում վարձատրության տարեկան վերլուծական զեկույցի մշակումն ու հրապարակումը:
Զեկույցի մշակման ու հրապարակման համար կառույցին կտրամադրվի 7 մլն դրամ:
Ուշադրություն է հրավիրված նաև մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի վրա: Նախատեսվում է իրականացնել մարդկային ռեսուրսների կառավարման ստորաբաժանումների եվրապատրաստում (15 մլն դրամ), մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի (HRMIS) զարգացման կարիքների նույնականացում (15մլն դրամ), ինչպես նաև այդ համակարգի արդիականացում (30 մլն դրամ):
Ընդհանուր առմամբ այս ուղղությամբ նախատեսվող ծրագրերն իրականացնելու համար կտրամադրվի 391 մլն դրամ, որից 20 միլիոնը՝ պետական բյուջեից, մնացած 371 միլիոնը՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Աղբյուրը՝ 168.am