Քաղաքական

15.08.2021 20:01


Գերիներին կառավարությունը հիմնականում անդրադառնում է հարազատների բողոքից հետո

Գերիներին կառավարությունը հիմնականում անդրադառնում է հարազատների բողոքից հետո

Գերիների հարցը քաղաքականացվում է ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում։ Մեզ մոտ հարցի պարբերաբար ակտիվացումը պայմանավորված է գերիների հարազատների բողոքներով, և միայն այդ դեպքում է կառավարությունը ականջալուր լինում նրանց, իսկ դա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները գերիների հարցում չունեն մշակված, արդյունավետություն խոստացող ծրագիր, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լարիսա Ալավերդյանը։

Ադրբեջանում արդեն ավելի քան 8 ամիս գտնվող գերիների հարազատները մի քանի օր առաջ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և պահանջում էին հանդիպում վարչապետի հետ:

«Ադրբեջանի վրա այդ խնդրում ազդելու լծակներ Հայաստանը դասական առումով ունի։ Դրանցից մեկը, օրինակ, սերտ համագործակցությունն է թե՛ պետությունների, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ։ Այն քայլերը, որոնք ձեռնարկվում են հիմա, պահանջվածից շատ համեստ են, այնինչ դա պետք է լինի ուղղակի և հասցեական աշխատանք տարբեր ուղղություններով։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնց լծակներն ավելի ազդեցիկ են, ինչպես նաև այն երկրներին, որոնք նավթային կամ այլ շահերով կախված չեն Թուրքիայից ու Ադրբեջանից։ Եթե կոնկրետ քայլեր արվեին, ապա մենք անշուշտ կտեսնեինք»,-ասաց Հայաստանի առաջին օմբուդսմանը։

Ալավերդյանի կարծիքով` երբեմն գործին խանգարում են սխալ հայտարարությունները, թեկուզ դրանք բողոքները հանդարտեցնելու միտում ունեն։ Նա մասնավորապես հիշեցրեց նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի հորդորն այն մասին, որ գերիների ծնողները դիմանան ևս երկու ամիս, ինչն, ըստ Ալավերդյանի, վերին աստիճանի անզգույշ, նույնիսկ վնասակար հայտարարություն է, որովհետ տվյալ խնդրում որևէ ժամանակամիջոց նշելը միանգամայն անհեռատես քայլ է։

Այս խորագրի վերջին նյութերը