Լրահոս

15.08.2021 19:32


Կոտայքի մարզում 69-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավոր

Կոտայքի մարզում 69-ամյա վարորդը Mitsubishi-ով բախվել է գովազդային երկաթե սյանը, կա վիրավոր

Այսօր, օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Սամվել Ստեփանյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ-ին դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս․ Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը